Մանկական հիվանդություններ
Բրուցելոզային արթրիտ
Բրուցելոզը հիվանդություն է, որն առաջացնում է Brucella–ն։ Բրուցելոզի կլինիկան երեխաների մոտ բավականին բազմազան է (տես «Վարակիչ հիվանդություններ»): Բրուցելոզի ամենացայտուն և հաճախ հանդիպող արտահայտություններից է հենաշարժական ապարատի ախտահարումը (Վ,Պ. Բիսյարինա): Հոդերի, մկանների, ջլերի ու կապանների փոփոխությունները գլխավորապես հանդիպում են հիվանդության ենթասուր և քրոնիկական ընթացքի դեպքում։ Ոսկրահոդային ախտահարումները համեմատաբար հաճախ են հանդիպում այն երեխաների մոտ, որոնք անմիջական շփում են ունեցել վարակի աղբյուրի հետ։ Սննդային վարակման դեպքում ոսկրահոդային ախտահարումները հազվադեպ են։ Իրենց ախտածագման բնույթով, բրուցելոզային արթրիտները դասվում են ալերգիկ սինովիտների շարքին։
Հոդերի բրուցելոզային ախտահարումները երեխաների մոտ հանդիպում է պոլիարթրալգիաների, արթրիտների և հարարթրիտների ձևով։ Պոլիարթրալգիաները հաճախ են հանդիպում։ Որպես կանոն, ախտահարվում են մի քանի հոդեր, իսկ հազվադեպ՝ մեկը։ Հոդացավերի ուժգնությունը և տևողությունը տարբեր է։ Բրուցելոզային հոդաբորբին առավել բնորոշ է հանկարծակի սկիզբը, ջերմության բարձրացումը, խիստ ցավոտությունը և ախտահարման թռչող բնույթը։
Առավել հաճախ ախտահարվում են խոշոր հոդերը։ Մանր հոդերի մեկուսացված ախտահարում հազվադեպ է հանդիպում։ Հիվանդների մեծ մասի մոտ հոդաբորբերը, ինչպես նաև հոդացավերը, կրկնման հակում ունեն։ Բորբոքային պրոցեսի սրացումը կարող է կապված լինել վնասվածքի, մրսելու և այլ ոչ ախտահատուկ գործոնների հետ: Հոդերի բորբոքումները, որպես կանոն, ավարտվում են բարեհաջող և ֆունկցիայի լրիվ վերականգնումով։ Բրուցելոզով հիվանդ երեխաների մոտ, ի տարբերություն չափահասների, օստեոարթրիտներ, օստեոխոնդրիտներ, սրբոսկր-զստային հոդի ախտահարում չեն նկատվում։ Որոշ հիվանդների մոտ զարգանում են շուրջ և հարհոդաբորբեր։ Շուրջհոդային հյուսվածքների բորբոքումները գոյանում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ միանում են հոդաբորբերին կամ հոդացավերին։ Հոդերի արտաքին տեսքը սովորաբար չի փոխվում։ Հոդերի շրջանում երբեմն կարող է նկատվել ոչ մեծ այտուցվածություն։
Բրուցելոզին բնորոշ են բուրսիտները։ Վերջին տարիներին դրանք զգալիորեն պակասել են (Վ.Պ. Բիսյարինա)։ Բուրսիտները զարգանում են հիվանդության տարբեր շրջաններում։ Սկզբում հայտնվում է ցավոտություն, իսկ հետո՝ մաշկի տեղական գերարյունություն և ջերմության բարձրացում։ Բուրսիտների չափերը լինում են տարբեր՝ աղավնու ձվից մինչև հավի ձվի մեծության։ Սովորաբար ախտահարվում են արմնկային և ծնկային հոդերի լորձաբարձիկները։ Վերջիններիս պունկցիայից երբեմն հնարավոր է ստանալ թափանցիկ ստերիլ հեղուկ, որը մեկ անգամ ևս հաստատում է ախտահարման ալերգիկ բնույթը։
Բրուցելոզի հաճախ հանդիպող արտահայտություններից են ջլերի և ջլաբունոցների բորբոքումները (տենդինիտ, տենդովագինիտ)։ Դրանք հաճախ տեղակայվում են ձեռքերի մակերեսներին և կլինիկորեն արտահայտվում են համապատասխան ջլերի ուղղությամբ տարածվող ցավերով, ուռածությամբ, շարժումների սահմանափակումով։ Այդ շրջանի մաշկը թեթևակի լարված է, իսկ շոշափման ժամանակ՝ տաք։
Ախտահարված հոդերում սովորաբար ռենտգենաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Միայն քրոնիկական ընթացքի դեպքում երբեմն օստեոպորոզ է նկատվում։
Հիվանդության պարզորոշ արտահայտված կլինիկական պատկերի և համապատասխան էպիդեմիոլոգիական անամնեզի դեպքում բրուցելոզային հոդաբորբի ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում։ Ժամանակին ախտորոշելը հնարավոր է նաև, եթե առկա են դրական լաբորատոր տվյալները (Ռայտի, Խեդդելսոնի, Բյուրներ ռեակցիաները): Բրուցելոզը, հատկապես բրուցելոզային հոդաբորբերը պետք է տարբերել ռևմատիզմից, ռևմատոիդ արթրիտից, տուբերկուլոզից։
Բուժումը։ Նշանակվում են հակաբիոտիկներ, վակցինային բուժում, ինչպես նաև հակաբորբոքային միջոցներ։ Հոդերի սուր բորբոքային պրոցեսների մարման ժամանակ կիրառում են ֆիզիկական բուժման մեթոդներ։ Լավ ազդեցություն են թողնում բուժական ֆիզկուլտուրան և մերսումը։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն